Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնոլոգիական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը 2014 թ ավելի քան 15 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք է մատակարարել այլ երկրների, ինչպես նաև 14 միլիարդ դոլարի նոր ռազմական պայմանագրեր են կնքել: Նրա խոսքերով՝ ռուսական ռազմական արտադրանքը պահանջված է եղել աշխարհի ավելի քան 60 երկրներում:
«Վաճառքների ընդհանուր գումարը գերազանցել է 15 միլիարդ դոլարը, 14 միլիարդ դոլարի նոր պայմանագրեր են ստորագրվել»,- ՌԻԱ «Նովոստին» մեջբերում է Պուտինի խոսքերը:
Պուտինը նշել է, որ այդ նոր պատվերները համալրել են «հայրենական զինագործների արտահանման պատկառելի պորտֆելը»: