Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն ճանաչվել է դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նա ստացել է «Հնգաստղանի ֆուտբոլիստ» մրցանակը: Այդ մասին տեղեկացնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը: Այս մրցանակը շնորհվում է երկրպագուների քվեարկության արդյունքում:
«Սանտիագո Բերնաբեու»-ի սերը շատ կարևոր է ինձ համար: Այդ սերը և ջերմությունը, որը ստանում եմ երկրպագուներից, ինձ իսկապես երջանիկ մարդ են դարձնում»,- ասել է ֆուտբոլիստը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իսկոն մասնակցել է 17 հանդիպման, խփել երկու գոլ և դարձել հինգ գոլային փոխանցման հեղինակ: