Տասը տարի առաջվա ու ներկայիս բանակը նույնը չեն կարող լինել. Մկրտիչ Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի օրվա առթիվ ողջ հայությանն իր շնորհավորանքը հղեց հայտնի դերասան, սցենարիստ Մկրտիչ Արզումանյանը:

«Շնորհավորում եմ մեր ողջ հայությանն այս շատ կարևոր օրվա առիթով: Թող մեր զինվորներն առողջ լինեն և վտանգներից հեռու մնան: Մենք միշտ հպարտանում ենք նրանցով:

Մեր բանակում ծառայող տղաներից յուրաքանչյուրը պատրաստ է հերոս դառնալ: Մենք հենց դրանով ենք տարբերվում ուրիշներից, հատկապես՝ հարևաններից»,- նշեց դերասանը: Վերջինս համոզմունք հայտնեց, որ հայ զինվորներից ցանկացածը, եթե դրա կարիքն ու անհրաժեշտությունը լինի, կարող է հերոս դառնալ՝ չմտածելով իր կյանքի և առողջության մասին:

«Նրանք միշտ են մեր երկրի թիկունքին կանգնած: Այս հատկությունը մեր ամենակարևոր և գովեստի արժանի գծերից է»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը:

Վերջինիս կարծիքով՝ ինչպես կյանքի ցանկացած ոլորտում, այնպես էլ՝ բանակային կյանքում առաջադիմություն պետք է լինի:

«10 տարի առաջվա բանակն ու հիմիկվանը չեն կարող նույնը լինել: Բնականաբար, շատ հարցերում, եթե չասենք՝ բոլոր, կա առաջընթաց: Ես կարծում եմ, որ Հայոց բանակը միշտ է եղել մարտունակ և պատրաստ դիմանալու թշնամու ցանկացած սադրանքի»,-նշեց դերասանը: Նրա բնորոշմամբ՝ հայ ժողովրդի մեծագույն արժեքը միասնությունն է, ինչի վառ ապացույցը մեր մարտունակ և հզոր բանակն է:




Լրահոս