«Սան Անտոնիո Սփերս»-ի խաղացող Թոնի Փարքերը ճանաչվել է 2014 թվականի Եվրոպայի լավագույն բասկետբոլիստ: Նա այդ մրցանակը ստացել է երկրորդ անգամ անընդմեջ:
Մի շարք փորձագետների և երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ նա առաջ անցավ Միլոշ Տեոդոսիչից և Բորիս Դյաոյից:
2014 թվականին Փարքերն իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ դարձել էր NBA-ի չեմպիոն: