«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կապված ձմռան տեղումների սակավության հետ՝ Հայաստանի գլխին երաշտի վտանգ է կախվել: Ձյան ծածկույթը հանրապետության տարածքում նորմայից մոտ 60 տոկոսով քիչ է։ Սա նշանակում է, որ խոշոր ջրամբարները չեն լցվելու:
Ըստ մասնագետների, եթե մինչև փետրվարի 15-ը առատ ձյուն կամ մարտին հորդ անձրևներ չլինեն, ՀՀ-ն խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր կունենա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։