Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, ՆԱՏՕ-ն կպաշտպանի՞ ՀՀ անվտանգությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո հայկական և ռուսական որոշ շրջանակներ սկսեցին քննարկել անգամ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարցը:

«Ժողովուրդ»-ը ԱՍՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ք. Փրայսին հետևյալ հարցն էր ուղղել. «Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, դատելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Հայաստանում խաղաղապահ ուժեր տեղակայելով»:

ԱՄՆ դեսպանատնից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ներգրավվածության աստիճանը կախված է ՀՀ Կառավարությունից:

Ներկայումս Դաշինքում Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվում, քանի որ Հայաստանի կողմից նման հայտ չի ներկայացվել»: Այլ կերպ ասած՝պաշտոնապես դիմեք, կքննարկենք»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս