ԱՐԳԱՄԻՉԸ ՉԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը թեեւ հուլիսի 14-ին էր, սակայն նշվել է 15-ին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Էջմիածնին հարակից «Վան» ռեստորանում կայացած միջոցառումն իր ներկայությամբ պատվել է անգամ Սերժ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ հրավիրյալների թիվը կազմել է 600 հոգի, բայց նրանցից շատերը չեն մասնակցել: Մեր տեղեկությունների համաձայն՝ գեներալին շնորհավորելու չի գնացել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Փոխարենը միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալի մտերիմ ընկերներ Սեյրան Սարոյանը, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Նոր գործընկերները եւս եղել են այնտեղ. ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Խոսրով Հարությունյանը եւ այլք: Օրվա վերջում շքեղ հրավառություն է եղել:




Լրահոս