ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ:
Նախարարը կարևորեց Լեհաստանի հայ համայնքի և դիվանագիտական ծառայության համակարգված և արդյունավետ աշխատանքը, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության, համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր: