«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի կոնյակ արտադրողները մեծ հույսեր էին կապում ԵՏՄ անդամակցության հետ` մտածելով, թե «նոր հորիզոններ» են բացվում իրենց առաջ: Կոնյակ արտադրող ընկերությունների քանակը, ի դեպ, հատում է 3 տասնյակը, եւ բոլորն էլ այսօր ծանր վիճակում են, այդ թվում նաեւ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի («Արտաշատ» կոնյակ) ձեռնարկությունները:
Ոչ միայն կրճատումներ են ընթանում, այլեւ աշխատողներին հարկադիր արձակուրդ են ուղարկում: Պատճառը հայաստանյան կոնյակի հիմնական շուկայում` Ռուսաստանում տիրող անկայունությունն ու ռուբլու անկումն է: Այս պահին արտահանում են իրականացնում միայն ՄԱՊ-ն ու Պռոշյանի գործարանները, սակայն նրանց եւս չի հաջողվում փող ստանալ ռուսական ընկերություններից:
Բանն այն է, որ կոնյակ արտադրողները ռուսական ընկերությունների հետ պայմանագրերը կնքել են ռուսական ռուբլով, իսկ հայաստանյան բանկերից վարկեր վերցրել դոլարով եւ չեն կարողանում փակել վարկերը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: