ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ԱԺ-ի
Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Բանակի օրվա առթիվ պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Մանվել Գրիգորյանի դերը բանակաշինության գործում, մաղթել է նրան առողջություն, հայրենասեր, ազատատենչ սերունդներ, երկրապահներ դաստիարակելու ուժ եւ վճռականություն:
ՀԱՐՑ. Խցանման ժամանակ վրացական համարանիշներով հսկա բեռնատարը հարվածեց մեքենայիս, որից հետո վրացական պետհամարանիշներով ավտոմեքենան հեռացավ, եւ այդպես էլ չկարողացան գտնել վարորդին: Ավելի ուշ պարզեցի, որ տեսախցիկը նկարահանել է մեքենայի պետհամարանիշները: Ես՝ որպես տուժող կողմ, զգալի վնաս եմ կրել: Տվյալ դեպքում ի՞նչ կարող եմ անել ես, եւ արդյո՞ք այս դեպքում ԱՊՊԱ-ն կփոխհատուցի կրածս վնասները:
Հայկ Խլոյան (28 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ՃԵԱԱ մասին օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» կետի համաձայն՝ «տրանսպորտային միջոցի վարորդը ՃՏՊ-ին մասնակցություն ունենալու դեպքում պարտավոր է անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը եւ չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները, պատահարի մասին հայտնել ոստիկանություն եւ սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն»:
ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 1246 հոդվածի («Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետեւանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը») 2-րդ մասի համաձայն՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետեւանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ»: Նշված հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 1246 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի՝ պատահարի վայրում ներկայացված գրավոր պահանջով կա՛մ նախաքննության, կա՛մ հետաքննության մարմնի որոշման հիման վրա:
Վերը նշված հոդվածներից ելնելով, եթե պատահարի մասնակցի կողմից չի կատարվել նշված պահանջները, ապա ՀՀ ՎՎ եւ ՎՀ մ-ին Օր-ի 30 հոդվածի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում նաեւ անձի դիմումը:
շարունակելի….
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2.608 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 254 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 3.710 քաղաքացի: Այսպիսի վիճակագրությունը ցույց է տալիս, որ տեսախցիկներն ու արագաչափերն առանձնապես չեն նպաստում ավտոպատահարների թվի նվազեցմանը:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ եթե տան մասնաբաժինը նվիրատվություն է արվել եւ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցված է, արդյո՞ք տվյալ դեպքում նվիրատուն կարող է հետ պահանջել իրեն պատկանող գույքը եւ ինչպե՞ս:
Նարինե Աբաղյան (26 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անշարժ գույքի նկատմամբ նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքները, եթե սահմանված կարգով ստացել են պետական գրանցում, ապա նվիրատուն կարող է նվիրառուից հետ պահանջել նվիրատվության առարկա հանդիսացող անշարժ գույքը նվիրառուի կողմից նվիրատուին օտարելու (նվիրելու) միջոցով, իսկ անհամաձայնության դեպքում՝ դատական կարգով:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ որոշում կայացնելուց առաջ հարկավոր է երկար մտածել՝ հետագա բարդություններից խուսափելու համար: