“Ազատում ենք կոնգրեսի երիտասարդներին” ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Այսօր, ՀՀ դատախազության առջև կազմակերպված ակցիայով, քաղաքացիական հասարակությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ հուլիսի 20-ի՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացված մեղադրական դատավճռի։ Դատարանը՝ շինծու մեղադրանքով ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին դատապարտել է 2-6 տարվա ազատազրկման։ Մենք,նման որոշումը որակում ենք խայատառակություն, և այն սպառնալիք է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այսօր մենք կանգնում ենք այդ երիտասարդների կողքին և
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝
Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին
Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին
Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդներիև Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը,որը դեռևս գտնվում է ՀՔԾ վարույթում։
Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբբռնություն գործադրած ոստիկաններին։
Պատասխանատվության ենթարկել կեծ ցուցմունքներ տվածոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց
Մենք հետամուտ ենք լինելու այս պահանջների իրագործմանը և կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միանալ մեզ՝ ընդդեմ քաղաքական հետապնդման ու հանուն արդար Հայաստանի։ Դիմուն ենք նաև բոլոր երիտասարադական իրավապաշտպան կազմակերպություններին, բարձրաձայնել այս խնդիրն ու հասցնել միջազգային ատյաններին։ Մեր բողոքի ձայնը չի լռելու, քանի որ յուրաքանչյուրս կարող է հայտնվել նույն իրավիճակում, իր քաղաքական և իրավական պատկերացումների համար։ Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի ակցիաներին։