«Շարմ»-ը` Poker.am-ի սցենարը ռուսական ֆիլմում օգտագործելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանում հայտնվել է ռուսական նոր՝ «Խաղադրույք սիրո համար» («Ставка на любовь») կատակերգական ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերում հայազգի դերասան Հովհաննես Ազոյանն է: Ֆիլմի ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է:

«Խաղադրույք սիրո համար»-ի սցենարը շատ նման է դեռևս 2012 թվականին «Շարմ Հոլդինգ»-ի կողմից նկարահանված հայկական «Poker.am» ֆիլմին, որի գլխավոր դերում դարձյալ Հովհաննես Ազոյանն է:

«Շարմ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղարությունից  Armlur.am-ին հայտնեցին, որ «Խաղադրույք սիրո համար» ֆիլմը «Poker.am» ֆիլմի  ֆրայչայզինգն է:

««Խաղադրույք սիրո համար» ֆիլմը «Poker.am» ֆիլմի  ֆրայչայզինգն է: Մենք պարզապես տրամադրել ենք սցենարը»,- հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:




Լրահոս