The Washington times պարբերականը գրում է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը սարսափելի տեսանյութ է հրապարակել, որում ծայրահեղականները ողջ-ողջ այրում են գերի ընկած հորդանանցի օդաչուին: Օդաչուի սպանությունը մեծ միջազգային արձագանք է ստացել. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ արեց կրկնապատկել ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելուն ուղղված ջանքերը:
Հորդանանը ևս անմիջապես արձագանքել է՝ չորեքշաբթի օրը նշանակելով 5 ահաբեկիչների, այդ թվում՝ ձախողված մահապարտի մահապատժի օրը, որի հետ խմբավորումը ցանկանում էր փոխանակել մահապատժի ենթարկված օդաչուին: