Էրդողանը փոխում է Թուրքիայի սահմանադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի: Ինչպես փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքերով՝ խորհրդարանական ընտրությունները, որոնք կանցնեն երկրում ընթացիկ տարվա հունիսի 7-ին,  նոր սահմանադրության ընդունման համար խթան կծառայեն: Նախագահը նշել է, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը չի համապատասխանում երկրի կարիքներին:

Հավելենք, որ ավելի վաղ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը:

«Չնայած գործող սահմանադրությունում ավելի քան 100 հոդվածների փոփոխություններին՝ երկրի կառավարությունը չի կարողացել այն ավելի ժողովրդավար դարձնել»,-ասել է նա:




Լրահոս