Պետք է քաղաքական պատասխանատվություն վերցնել և ասել` «հերիք է». Գուրգեն Արսենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական կյանքին և նշեց, որ վատթարացումը սկսվել է 2008-ից , երբ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը:

«2008թ. տնտեսական ճգնաժամի պարագայում նա բերեց Ազգային ժողով և ներկայացրեց պետբյուջեի ծրագիր, որը հաստատեցիք դուք, այդ թվում՝ և կոալիցիայի անդամները», – նշեց Արսենյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն այդ ժամանակ գիտակցաբար խաբել է խորհրդարանին:

ՄԱԿ նախագահը նկատեց, որ մեզ բոլորիս սարքել են իրենց համար շահագործման օբյեկտ: Նա, մասնավորապես, անդրադարձավ տարբեր հատվածներում տեղադրված արագաչափերին, տեսախցիկներին, որոնք ամեն օր մարդկանցից միլիոնավոր գումարներ են գանձում: Արսենյանն անդրադարձավ Ազգային ժողովում երեկ քննարկված «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգման մասին նախագծին:

Արսենյանն ընդգծեց, որ մոտ 20 օր արձակուրդում գտնվելու արդեն երրորդ օրն իր մոտ այնպիսի պատկերացում էր, որ Հայաստանն ինչ-որ հանցագործ միավորման տարածք է, որտեղ ամեն օր հանցագործություն է տեղի ունենում: «Այ, այդպիսի տպավորություն է ստեղծվում այն մարդկանց մոտ, ովքեր էլ չեն ուզում վերադառնալ»,- նշեց նա և հավելեց, որ պետք է քաղաքական պատասխանատվություն վերցնել և ասել` «հերիք է»:




Լրահոս