«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին: Դատավարական սխալ թույլ տալու համար դատավորը ստացել է նախազգուշացում: Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։