Լավ պահպանված մումիան ապշեցրել է գիտնականներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ Մոնղոլիայում հայտնաբերված զմռսված վանականը ապշեցրել է այն հայտնաբերած գիտնականներին:

Բարձրաստիճան բուդդայականներն ասում են, որ լոտուսի դիրքում հայտնաբերված վանականը խորը մեդիտացիոն տրանսի մեջ է եղել, այլ ոչ թե մահացած:

Գիտնականները դեռևս չեն պարզել, թե ինչպես է ստացվել, որ վանականը այդքան լավ է պահպանվել, չնայած որոշները կարծում են, որ հնարավոր է պատճառը Մոնղոլիայի ցուրտ եղանակն է:

Գիտությունների դոկտոր Բարի Քերզին հայտնել է The Siberian Times-ին, որ վանականը «tukdam» հազվադեպ մեդիտացիոն դիրքով է հայտնաբերվել:

«Եթե վանականը կարողանար շարունակել մնալ այդ դիրքում, նա կարող էր դառնալ Բուդդա»,- ասել է Կերզին:

_80772094_insidemummy

_80772090_mm




Լրահոս