Հուլիսի 31-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Օգոստոսի 1-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ`քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում, հուլիսի 31-ին գիշերվա առաջին կեսին, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: