![](https://armlur.am/wp-content/uploads/2012/08/02//30530.jpg)
Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի կանանց 69 կգ. քաշայինների պայքարը: Հայաստանը ներկայացնող Մելինե Դալուզյանը, ով պոկում վարժության 3 մոտեցումներից միայն մեկն էր արդյունավետ օգտագործել` բարձրացնելով 111 կգ. ծանրաձողը, հրում վարժությունում առաջին փորձից չկարողացավ բարձրացնել 140 կգ.: Նույն կիլոգրամը մեր ծանրորդուհին չկարողացավ բարձրացնել նաև 2-րդ փորձից: 3-րդի ժամանակ Մելինեն պատվիրել էր 142կգ., սակայն կրկին ձախողվեց: Այդպիսով, Հայաստանը ներկայացնող 2-րդ ծանրորդը ևս, մեծ հիասթափություն պարգևեց հայ մարզասերներին: