Լևոն Արոնյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Արոնյանը 2015 թ. փետրվարի 13-19-ը կմասնակցի «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» գերհզոր մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:

Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Փետրվարի 13-ին կկայանան կայծակնային, 14-18-ը՝ դասական, 19-ին՝ արագ շախմատի պարտիաները:




Լրահոս