Սիրիայում անջատվել է հեռախոսակապն ու համացանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ երեկոյան անջատվել է Սիրիայի բջջային և քաղաքային հեռախոսակապը: Նախ դադարեցրել են աշխատանքը Երկրի Syriatel և MTN բջջային օպերատորները, ավելի ուշ անջատվել է նաև քաղաքային հեռախոսային ցանցը:
Երկրում ինտերնետ նույնպես չկա: Tert .am-ի հետ զրույցում սիրիահայերը տեղեկացրին, որ դա հավանաբար արվել է կառավարական ուժերի կողմից, որպեսզի զինյալ ընդդիմադիրները միմյանց հետ կապվելու հնարավորություն չունենան: Հալեպում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, սակայն երեկ գիշերվա դրությամբ հայկական թաղամասերում լուրջ միջադեպեր չեն եղել:
 Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ “ահաբեկիչների դեմ գործողություններ” են իրականացվել Հալեպի հյուսիսում: Բախումներ եղել են նաև Դամասկոսում, Հոմսում, Դեյր էզ Զորում:
 BBC-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ազգային խորհուրդը հաստատել է երեկ համացանցում տեղադրված տեսանյութի իսկությունը, որում սիրիացի զինյալ ընդդիմադիրները մահապատժի էին ենթարկում Ասադի կողմնակիցներին: Սիրիայի ընդդմադիր ազգային խորհուրդը հայտարարել է, որ տեղի է ունեցել դաժանություն, սակայն արդարացել է, նշելով, որ այդ կերպ ընդդիմությունը “վրեժխնդիր է եղել նրանց կողմից իրականացված տանջանքների և սպանությունների համար”:
 Tert .am




Լրահոս