Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին այդպես էլ չի կարողանում համոզել, որպեսզի նա թույլատրի կրկին առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում: Տեղեկություններ կան, որ քաղաքապետը Ծառուկյանին հանդիպել է Լոնդոն մեկնելուց առաջ՝ մտածելով, որ տրամադրությունը բարձր կլինի, եւ գուցե մտադրությունը փոխած լինի: Սակայն Ծառուկյանն իր փեսային ասել է, թե ժողովուրդը դժգոհ է նրա աշխատանքից, ավելին, Գուլոյանը հեղինակազրկում է ԲՀԿ առաջնորդին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Կարո Գուլոյանից ճշտել տեղեկությունը, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր: Հավելենք, որ քաղաքապետ դառնալուց հետո Ծառուկյանի փեսան երկու նոր ռեստորանի տեր է դարձել՝ «Ղարս» եւ «Փարվանա», ինչպես նաեւ ձկնաբուծարան է գնել, սեփականաշնորհել Աբովյանի հանրախանութը՝ տեր դառնալով նաեւ գազալցակայանների Եղվարդում եւ Արգավանդում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ