ԿԳՈՐԾԱՐԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումն անվերջ ձգձգվում է: Վերջերս կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը նոր ժամկետի մասին էր հայտարարել՝ նշելով, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո օդանավակայանն առաջին ինքնաթիռը կընդունի: «Ժողովուրդ»-ը դիմեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին՝ տեղեկանալու, թե հստակ երբ է օդանավակայանը գործարկվելու: «Շուտով կգործարկվի: Ամեն ինչ պատրաստ է: Միայն մի քանի տեխնիկական մանրուքներ կան, որոնք շուտով կլուծվեն: Չեմ ուզում ժամկետ ասել: Նույնիսկ ինքնաթիռներն էլ են արդեն հասել: Ուղղակի ցանկացած օդանավակայանի վերագործարկման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ»,-բացատրեց մամլո խոսնակը:




Լրահոս