ՀՀԿ խմբակցությունը կքննարկի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը:

«Կա որոշակի բացակայությունների թիվ. եթե որևէ պատգամավոր այդ թվից ավելի անհարկի բացակայում է, ապա սկսվում է ձեր նշած գորգընթացը, մանդատից զրկելու գործընթացը: Կանոնակարգով նախատեսված գործընթաց, որը վերաբերում է ԱԺ պատգամավորի բացակայություններին: Յուրաքանչյուրի գործողությունները պետք է տեղավորվեն օրենքի մեջ: Եթե ձեզ մոտ բազմաթիվ անգամ հարցեր են առաջացել, թե ինչու չի սկսվում նման գործընթաց, որովհետև, եթե որևէ մեկը խոսում է ազգի անունից, պետության և պետականության անունից, օրենքի անունից, ապա պետք է դա առաջինը պահանջի իրենից: Այդ առումով ՀՀԿ-ական պատգամավորներն այդ գործընթացը սկսելու են»,- ասաց նա:

Ինչո՞ւ մինչև հիմա ՀՀԿ-ականները չէին նկատել, որ Ծառուկյանն անհարկի բացակայել է ԱԺ նիստերից հարցին Նիկոյանն այսպես պատասխանեց. «Կարող եք նաև ասել, ինչո՞ւ մինչև հիմա Անվտանգության խորհրդի անդամ է մի մարդ, որը չի մասնակցում նիստերին, որն Անվտանգության խորհրդում լինելով՝ իր գործունեությամբ ստեղծում է նաև անվտանգության խնդիր հենց պետության մեջ: Այդ հարցադրումները բազմաթիվ անգամ հնչել են, և այսօր եկել է այդ հարցադրումներին ընթացք տալու, լուծում տալու ժամանակը»:




Լրահոս