ՕԴԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական վերջին համերգի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունի եզրակացությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն տվել է: ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը հրդեհի ակտն ուղարկել է դատախազություն, որտեղից էլ՝ ոստիկանություն: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով վարչության պետ Արսեն Այվազյանն ասաց. «Մենք ստացել ենք եզրակացությունը, համաձայն որի՝ փուչիկները լիցքավորված են եղել մեթան սեղմված գազով, իսկ պայթյունի պատճառը եղել է բաց կրակը, ընդհանրապես մեթան գազը վտանգավոր է, եւ երբ այն խառնվում է օդի հետ, առաջանում է պայթյունավտանգ խառնուրդ: Այդ խառնուրդը բաց կրակի նկատմամբ շատ զգայուն է, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել պայթյունը»: Իսկ թե ում հրահանգով է մեթան լցվել փուչիկների մեջ, ոստիկանությունն առայժմ չի հրապարակում:




Լրահոս