Պաղպաղակի եւ մսի շուկայում արդեն մի քանի օր է, ինչ ուսումնասիրություններ են կատարվում: Պաղպաղակի շուկայում հայտնաբերվել են մակնշման եւ սառնարանների հետ կապված խնդիրներ, որոնց փորձաքննության արդյունքները կհրապարակվեն երեքշաբթի: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Սննդի անվտանգության պետական տեսչության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքերով՝ մսի շուկայում գրանցվել են բազում խախտումներ. «Կան տեղեր, որտեղ անցյալ տարի 7 ամսվա վերահսկողությունը, վարչական տուգանքների կիրառումը, անգամ սննդամթերքի ոչնչացումը, միեւնույն է, ոչ մի դրական արդյունքի չեն բերել: Նորից գրանցվել են խախտումներ, երբ միսը սառնարանում երկար ժամանակ պահված է եղել, անգամ ոչ սառնարանային պայմաններում, առանց ուղեկցող փաստաթղթի է վաճառվել եւ այլն»:
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ