ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո) և 150 ազատամարտիկների արգելվել է մտնել որևէ զորամաս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի («Ծաղիկ Ռուբո») գլխավորությամբ առաջին գիծ մեկնած 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել մնալ ՀՀ ՊՆ որևէ զորամասում: Ինչպես հայտնի է՝ԲՀԿ-ին կից ստեղծված «Երդվյալ ազատամարտիկների» միության 150 անդամներ փետրվարի 9-ին հայտարարեցին, որ գնում են ԼՂՀ՝ առաջին գծում զինվորների կողքին հերթապահելու համար: Պարզվում է, որ Ռուբեն Գևորգյանին և նրա հետ մեկնած ազատամարտիկներին թույլ չեն տվել սահմանի զորամաս մտնել և դիրքերում հերթապահություն իրականացնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս