Ղազախստանի ժողովրդի ասամբլեան հանդես է եկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջով. գրում է Ria Novosti-ն:
Շաբաթ օրն Աստանայում տեղի է ունեցել ասամբլեայի նիստ, որի ժամանակ պատվիրակները միաձայն քվեարկել են նախագահական արտահերթ ընտրությունների նախաձեռնության օգտին: Նախաձեռնության հեղինակները նշել են, որ սպասվող ճգնաժամի գագաթնակետին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին անհրաժեշտ է վստահության նոր մանդատ: Սակայն դեռ որոշված չէ, թե երբ տեղի կունենան ընտրությունները:
«Սպասվում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի գագաթնակետը կլինի 2016-ին, և հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը՝ այս նախաձեռնությունը ժամանակին է»,- հայտարարել է սենատոր Կուանիշ Սուլթանովը: