Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է իր խորհրդական Սերգեյ Դուբկինին: Այս մասին հայտարարությունը հայտնվել է Կրեմլի պաշտոնական էջում. փոխանցում է ntv.ru-ն:
Սերգեյ Դուբկինը զբաղեցրել է ՌԴ նախագահի խորհրդականի պաշտոնը 2013-ի հունիս ամսից ու զբաղվել է կոռուպցիային հակազդման հարցերով:
Նրան աշխատանքից ազատելուց հետո Վլադիմիր Պուտինն ունի դեռևս 9 խորհրդական: