Armenian text to speach

ԱԺ-ից ԲՀԿ-ին ուղղված նամակը գաղտնի է պահվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընթացող խմբակցության աշխատանքային նիստից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ կուսակցությունն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից նամակ է ստացել՝ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ:

Իմանալու համար` ինչ բովանդակությամբ նամակ է ուղղվել ԲՀԿ-ին Armlur.am-ը կապ հաստատեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Արսեն Բաբայանի հետ, ով պարզաբանեց, որ այս պահին գործը դեռևս ուսումնասիրությունների փուլում է, իսկ ԲՀԿ-ին ուղղված նամակը կարող է լինել այդ փուլի մի մաս: Արսեն Բաբայանի խոսքով` կատարվող ուսումնասիրությունների ցանկացած արդյունք կհրապարակվի: «Այս պահին ասվածից բացի այլ մանրամասներ հայտնել չենք կարող: Կատարվում են մի շարք աշխատանքներ և ուսումնասիրություններ: Նամակը կարող է ուսումնասիրությունների մի մաս լինել»,- ասաց Արսեն Բաբայանը:

Մեր ճշտող հարցին` այսպիսով որևէ նամակ ԲՀԿ-ին ուղարկվե՞լ է, թե՞ ոչ, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Կրկնում եմ` նամակը կարող է լինել ուսումնասիրությունների մի մաս լինել: Ուսումնասիրությունների մաս կարող են լինել մի շարք այլ բաղադրիչներ ևս»:

Հ.Գ. Այսպես էլ անհասկանալի մնաց` ինչպիսի բովանդակության նամակ է ստացել ԲՀԿ-ն, և ընդհանրապես` ստացել է, թե ոչ:




Լրահոս