ԲՀԿ-ամետ նախարարը երկար չի խուսափի քաղաքական փոթորիկներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրման ֆոնին շատ է խոսվում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հրաժարականի մասին: Ինչպես հայտնի է, Գ. Ղազարյանը նախկինում զբաղեցնում էր ՀԱՕԿ սպորտվարչության պետի պաշտոնը:

Armlur.am-ի հետ զրույցում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Անուշ Չիչյանը նշեց, թե նախարարն այսօր աշխատանքի է գնացել և հրաժարականի որևէ դիմում չի ներկայացրել:

Ընդգծենք, որ Գաբրիել Ղազարյանը մշտապես նշում է, որ սպորտն ու քաղաքականությունը չարժե միաձուլել, բայց սա այն դեպքն է, երբ ժամանակ ձգելն անգամ անօգուտ է և անկախ ցանկությունից այս երկու երևույթների բախումն անխուսափելի է:

Հիշեցնենք, որ Գ. Ղազարյանը նախարար էր նշանակվել Յուրի Վարդանյանի փոխարեն,  2010-2013թթ. նա եղել է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի սպորտի բաժնի պետ, 2014 թ-ին՝ սպորտվարչության պետ:  Շատ է խոսվում այն մասին, որ նախարարը Գագիկ Ծառուկյանի կադրն է:




Լրահոս