Հելսին իրեն շատ է երևակայում, ինձ ռևանշ է պետք. Շլեմենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bellator-ի նախկին չեմպիոն Ալեքսանդր Շլեմենկոն «Чемпионат»-ի հետ զրույցում անդրադարձել է Բրենդոն Հելսին, որին նա զիջել էր 2014թ. սեպտեմբերին և կորցրել չեմպիոնական տիտղոսը: Հելսին նշել էր, թե չի կարծում, որ Շլեմենկոն կցանկանա մենամարտել իր հետ:

«Ինձ համար մեկ է, թե ինչ է խոսում հիմար մարդը: Ես հիանալի գիտեմ, թե ինչու իրեն պարտվեցի, այդ պատճառով էլ այդքան արագ եմ ցանկանում նրա հետ հանդիպել: Ես վաղուց եմ նկատել, որ Հելսին շատ է իրեն երևակայում: Ինչպես կարելի է ասել, թե չեմ ցանկանում իր հետ գործ ունենալ, եթե ես անձամբ եմ դա ուզում և դրան սպասում: Դա այժմ իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես նրա հետ պատրաստ եմ մենամարտել թեկուզ վաղը:

Ես ցանկանում եմ Հելսիի հետ մենամարտ, քանի դեռ նա ուրիշ մարզիկի չի ընտրել: Հակառակ դեպքում՝ նա կկորցնի տիտղոսը: Ես չեմ հավատում, որ նա կկարողանա պաշտպանել իր տիտղոսը», – նշել է նա:




Լրահոս