Armenian text to speach

Փաստաբանների ծեծի գործով անաչառ քննություն է անհրաժեշտ. ՓՊ-ն մտահոգություն է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ հրապարակման՝ Աննա Խաչատրյանը 2026 թվականի ապրիլի 13-ին Աշտարակի դատարանի տարածքում ենթարկվել է վիրավորանքների, սպառնալիքների և ֆիզիկական բռնության։ Չնայած քրեական վարույթի նախաձեռնմանը՝ դատախազը որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։

Որոշումը բողոքարկվել է դատական կարգով։ Մյուս դեպքը վերաբերում է Հրայր Խաչատրյանին, որը 2026 թվականի մայիսի 26-ին Կապանում, իր մասնագիտական գործունեության ընթացքում, ըստ իր հաղորդման, ենթարկվել է սպառնալիքների և բռնության։ Սակայն նոյեմբերի 6-ին նույն քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել արդեն նրա նկատմամբ։

Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մտահոգություն է հայտնել իրավապահ մարմինների գործողությունների կապակցությամբ՝ պահանջելով ապահովել երկու դեպքերի օբյեկտիվ, բազմակողմանի և անաչառ քննությունը։

Հանձնաժողովը շեշտել է, որ փաստաբանի նկատմամբ բռնությունը, սպառնալիքները կամ մասնագիտական գործունեության համար հետապնդումը վտանգում են ոչ միայն փաստաբանի անկախությունը, այլև քաղաքացիների՝ արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։




Մամուլի Տեսություն

Լրահոս