Օրերս «Փաստինֆո» գործակալությունը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներին եւս մի քանի օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու ու գործի վերաբերյալ միջնորդություններ անելու համար: Այնինչ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ հենց դատախազության ցուցումով էր ոստիկանությունը փաստաբաններին մեկօրյա ժամկետ տրամադրել: Սակայն դատախազությունը, հասկանալով, որ փաստաբանները պայքարելու են դրա դեմ, որոշել է ամբողջ «կուժն ու կուլան» ոստիկանության գլխին «կոտրել» ու հայտարարել, թե իրենք արդեն ոստիկանությանը հանձնարարել են եւս մի քանի օր տրամադրել: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից, սակայն վերջինս ասաց. «Ասեկոսեները չեմ մեկնաբանում»: Հիշեցնենք, որ փաստաբանները բողոքում էին, թե իրենց տրված մեկօրյա ժամկետը ողջամիտ չէ գործի նյութերին ծանոթանալու համար, նրանք համապատասխան միջնորդություն էին ներկայացրել ոստիկանություն՝ որոշումը վերանայելու համար:
Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ