«Բարսելոնա»-ի երկրպագուները շարունակում են ծաղրել Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի երկրպագուները շարունակում են ծաղրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, չնայած նրան, որ իսպանական ֆուտբոլային լիգան նման դեպքի առնչությամբ արդեն հետաքննություն է անցկացնում:

Փետրվարի 15-ին կայացած «Լևանտե»-ի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր «Բարսելոնա»-ի հաղթանակով` 5:0 հաշվով, կատալոնական ակումբի երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում Ռոնալդուի հասցեին:

«Բարսելոնա»-ին այս առնչությամբ կարող է տուգանքի ենթարկվել, սակայն ակումբի երկրպագուները շարունակում են իրենց նման կերպ պահել:




Լրահոս