ԲՀԿ խմբակցությունը լքել է պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Դ. Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ.
Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:
Նա ընտրվել էր Հրազդանից:
Նշենք, որ այս պատգամավորը ամիսներ առաջ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, սակայն մի քանի օր անց ետ էր վերցրել դիմումը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից հետո ԲՀԿ խմբակցությունից և կուսակցությունից դուրս էին եկել Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը և Մելիք Մանուկյանը: