«Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքը կլուծի կիսակառույցների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես գերատեսչության առջև դրված գերխնդիր, Ն. Սարգսյանը կարևորել է նախարարության մշակած և ՀՀ կառավարության ու ԱԺ հաստատմանը ներկայացվելիք «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքը, որի դրույթները կենտրոնից զատ կարող են տարածվել ինչպես հանրապետության այլ բնակավայրերի, այնպես էլ՝ Երևանի այլ վարչական շրջանների վրա:

«Ավելին, այս օրենքի ընդունումը լուրջ խթան կարող է դառնալ կիսակառույցների խնդիրը լուծելու առումով, քանի որ օրենքով կիրառվող գործակցով հարկը կստիպի ներդրողներին կամ արագ ավարտել շինարարությունը, կամ մատչելի գնով ձերբազատվել տվյալ հողամասից կամ շինությունից»,- նշել է քաղաքաշինության նախարարը՝ միաժամանակ անդրադառնալով նաև «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքին, ինչպես և՝ «ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուն (ներառելով և վերականգնելով «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչումը):




Լրահոս