ՍԻՍԻԱՆԸ ԲՀԿ-ԻՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի քաղաքներից միայն Սիսիանում է համայնքապետի պաշտոնի համար 5 թեկնածու գրանցվել: Մյուս համայնքներում առաջադրված թեկնածուների թիվը բավական քիչ է: Զարմանալի է, բայց այստեղ չի առաջադրվել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, որն ուներ ՀՀԿ-ի «դաբրոն»: Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն էր, եւ ըստ Թանգյանի՝ ինքը ստացել էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համաձայնությունը: Սակայն վերջին պահին փոշմանել է: Իր թեկնածությունը չի առաջադրել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի խնամին՝ Սիսիանի առաջին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վերջինս իր չառաջադրվելը հիմնավորել է նրանով, որ իշխանությունները Սիսիանը տվել են ԲՀԿ-ին, եւ ավելորդ է փողեր ծախսել: Այսպիսով՝ Սիսիանում կպայքարեն գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանը, անկուսակցականներ Գեւորգ Բագյանը (տնտեսվար քաղաքապետարանում), Հրաչիկ Խաչատրյանը եւ Մհեր Ազոյանը (մենատնտես):




Լրահոս