Երեւանի «Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանի հետ:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվում:
Հայրապետյանի նախորդ ակումբը չեխական «Պրիբրամն» էր, որտեղից նա հեռացել էր հունվարի 8-ին եւ ստացել ազատ գործակալի կարգավիճակ: