Մահացել է Լուսնի վրա իջած առաջին մարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
83 տարեկան հասակում մահացել է Լուսնի վրա իջած առաջին մարդը` Նիլ Արմսթրոնգը: Նա այս ամսվա սկզբին էր ենթարկվել սրտի փոքր վիրահատության, որից հետո սկսվել էին առողջական ավելի մեծ բարդություններ։ “Նիլը ամերիկյան ամենամեծ հերոսներից մեկն է եղել”,-նշվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Նիլ Արմսթրոնգը առաջին մարդն էր, ով 1969 թվականին իջավ Լուսնի վրա:




Լրահոս