ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին Մասիս քաղաքում պայթեցրել էին Գործարանային փողոցում կայանված «Մերսեդես 200 E» մեքենան: Բացի նշված ավտոմեքենայից, այրվել էին նաեւ հարեւանությամբ կայանված եւս երկու ավտոմեքենա: Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ ավտոմեքենաները պատկանում են «Մասիս տաբակ» ընկերության աշխատակիցներին: Ըստ մեր աղբյուրների՝ հենց նույն գիշերը «Մասիս տաբակ» ընկերության  սեփականատեր  Միքայել Վարդանյանը հրավիրել է ժողով, որի ընթացքում հանձն է առել գործի բացահայտման պատասխանատվությունը եւ խոստացել այրված մեքենաների փոխարեն գնել նորերը:
«Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Հովիկ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց եղելությունը. «Վարդանյանը Հայաստանում չէ:  Նման զրույց չի եղել, խոստումներից էլ տեղյակ չեմ»:




Լրահոս