ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի քանի աշխատակիցների: Համաձայն լուրերի` «6»-րդ վարչությունը պարզել էր, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երեւանի մի շարք հացի եւ խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել: Բայց, չնայած սրան, կաշառակերության մեջ մեղադրվող մարդիկ շարունակում են աշխատել ծառայությունում: Ինչո՞ւ նրանք չեն ազատվում աշխատանքից: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ ՍԱՊԾ պետ Աբրահամ Բախչագուլյանը պարզաբանեց. «Նրանք քաղծառայող են, եւ ծառայությունը պետք է ստանա համապատասխան փաստաթուղթ, որպեսզի կարողանա աշխատակիցների լիազորությունները դադարեցնել: Քանի որ «Քաղծառայողի մասին» օրենքում հստակ ֆիքսված է, թե երբ է նա դադարում քաղծառայող լինելուց եւ ազատվում աշխատանքից»:




Լրահոս