Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները դժգոհ են ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղից: Նրանց կարծիքով` Բեյլը չի ցանկանում աշխատել պաշտպանության գծում:
Գարեթի խաղընկերները նշում են, որ նա Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն կարգավիճակն ունենալ չի կարող:
«Ռոնալդուն միակն է այդպիսին: Բեյլը գերազանց ֆուտբոլիստ է, բայց նա չի կարող վճռել հանդիպումների ելքը, ինչպես դա անում է Կրիշտիանուն: Իսկ պաշտպանության գծում նա չի խաղում, քանի որ պարզապես, չի ցանկանում անել դա»,- նշել են մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները: