Կիևում բողոքի ցույցեր են. կրկին պահանջում են Կլիչկոյի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցուցարարները Կիևի քաղաքային ադմինիստրացիայի շենքի դիմաց փակել են քաղաքի կենտրոնական՝ Կրեշչատիկի փողոցը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հավաքվածները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականն ու սակագների իջեցում: Նրանք քաղաքապետարանի դիմացից շարժվել են դեպի Ուկրաինայի նախարարների կաբինետ ու Ազգային բանկի շենք:

ՆԳՆ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն արդեն հասցրել է բողոքի ցույցերը վճարված անվանել ու հայտարարել է, որ անհրաժեշտ է բողոքի ցույցերի համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ մշակել:

Հավելենք, որ սա Կլիչկոյի հրաժարականը պահանջող առաջին բողոքի ակցիան չէ:




Լրահոս