Սերբիայում նորածին տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. կա 7 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբիայում կործանվել է Մի-17 ռազմական ուղղաթիռը, որով Բելգրադ բուժման համար հիվանդ երեխայի էին տեղափոխում. հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Ինքնաթիռում 7 մարդ է գտնվել՝ անձնակազմի 4 անդամ, նորածին երեխա ու նրան ուղեկցող երկու բուժաշխատող: Ենթադրաբար, բոլոր նրանք զոհվել են:

Ինքնաթիռը կործանվել է Բելգրադի մերձակայքում գտնվող Սուրչինի շրջանում: Ուղղաթիռը ներգրավվել է 5-օրյա փոքրիկի փրկության համար այն բանից հետո, ինչ շտապօգնության մեքենան, որը նրան հիվանդանոց է տեղափոխել, արգելափակվել է սողանքի հետևանքով:




Լրահոս