ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կապիտալում ՀՀ մասնաբաժինն ավելացնելու մասին հարցը: Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող 139 մլն 446 հազ. դրամ ընդհանուր արժեքով գազաբաշխիչ գազատարներն օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել ՀՀ-ին՝ այդպես ավելացնելով վերջինիս մասնաբաժինը: Իսկ թե որն է այդ ամենի պատճառը, ՀՀ կառավարության որոշման նախագծում այդպես էլ հստակորեն ներկայացված չէ, այլ ընդամենը նշված է այդ գազաբաշխիչ գազատարները համայնքային հաշվեկշռից վերցնելու եւ պետությանը տալու մասին: Ստացվում է, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, իր օգտագործած գազատարները մեր երկրին տալով, իր բաժնեմասն ավելացնում է, այսինքն՝ հարստանում է ՀՀ համայնքների հաշվին:




Լրահոս