«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում համաձայնեցնել նոր պայմանագրի հարցը դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ:
Իսպանացի դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ., իսկ ակումբն էլ նրան առաջարկում է նոր համաձայնագիր՝ 140.000 ֆունտ շաբաթական աշխատավարձով:
Սակայն երկու կողմերը չեն կարողանում համաձայնության գալ հրաժարագնի հարցում, քանի որ Դե Խեան ցանկանում է, որ այն կազմի 30 մլն եվրո, իսկ ակումբի ղեկավարությունը ցանկանում է սահմանել 65 մլն: