Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչի հանդիպմանը: Նա պետք է հանդիպեր ռումինուհի Սիմոնա Հալեպին: Ամերիկացի թենիսիստուհին ստացել է ծնկի վնասվածք: Նա դուրս է եկել կորտ և երկրպագուներին հայտնել, որ չի կարող խաղալ:
«Երկու օր առաջ մարզմանը ես ուժեղ ցավ զգացի: Ձգտում էի չհուսալքվել, բայց առավոտյան չկարողացա նույնիսկ հենվել ոտքիս վրա: Ստիպված եմ հրաժարվել պայքարից»,- նշել է Ուիլյամսը: