Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին բաց է թողել թիմի վերջին մարզումը: Նա այժմ գտնվում է Արգենտինայի հավաքականի ճամբարում: Այս մասին տեղեկացնում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Մեսսին աջ ոտքի վնասվածք ունի, որը նրան սկսել է անհանգստացնել Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղից (2:1) հետո: Նախատեսվում էր, որ Մեսսիի մոտ մկանային թեթև վնասվածք կլինի, բայց այն կարող է ավելի բարդ լինել:
Մարտի 29-ին Արգենտինայի ընտրանին ընկերական խաղ է անցկացնելու Սալվադորի հավաքականի հետ, և Մեսսիի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է: