![](https://armlur.am/wp-content/uploads/2012/09/18//32879.jpg)
Մեծ խումբ երիտասարդներ երկու օր առաջ փորձել են կարգի բերել Կարմիր բլուրի տարածքը և թանգարանային գոտին ազատել աղբից: Երբ նրանք ավարտել են իրենց գործը, հնավայրին է մոտեցել մի բեռնատար և աղբը թափել է հենց այնտեղ, որտեղ մաքրման աշխատանքներ են տարվել։ Երիտասարդները փորձել են կանգնեցնել աղբը թափողներին, սակայն` ապարդյուն. նրանք դատարկել են մեքենան և հեռացել: Աղբը “Էլնոր” ձեռնարկության թափոնն է եղել: